Մատչելիության հղումներ

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը հերթական նիստն է գումարել


ՍԴ-ի նախագահ Գագիկ Հարությունյանը, ով ղեկավարում է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը

ՍԴ-ի նախագահ Գագիկ Հարությունյանը, ով ղեկավարում է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը

Երեկ տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի 12-րդ նիստը՝ Գագիկ Հարությունյանի նախագահությամբ:

Հայաստանի արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ նիստի ընթացքում քննարկվել են Հայեցակարգի նախնական տարբերակի նախագծի վերաբերյալ հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված նկատառումները: Հստակեցվել է այն հարցերի շրջանակը, որոնք փետրվարի 6-8-ը նախատեսվում է քննարկել Վենետիկի հանձնաժողովի կողմից ստեղծված աշխատանքային խմբի փորձագետների հետ:

Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա հունվարի 24-ին:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ստեղծվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 4-ի հրամանագրով, այն ղեկավարում է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG