Մատչելիության հղումներ

Մոսկվայում ստորագրվեց «ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոսի վաճառքի պայմանագիրը


«Գազպրոմ»-ի շենքը Մոսկվայում

«Գազպրոմ»-ի շենքը Մոսկվայում

Երեկ երեկոյան Մոսկվայում՝ «Գազպրոմ»-ի կենտրոնական գրասենյակում, Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի ու «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի միջև ստորագրվել է «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունում Հայաստանի կառավարությանը պատկանող վերջին 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմ»-ին վաճառելու մասին պայմանագիրը: Այս մասին հաղորդում է «Գազպրոմ»-ի պաշտոնական կայքէջը:

«ՀայՌուսգազարդ»-ը այլևս 100 տոկոսով հանդիսանում է «Գազպրոմ»-ի դուստր ձեռնարկությունը: Հաղորդվում է նաև, որ «ՀայՌուսգազարդ»-ը վերանվանվել է և այսուհետ կկոչվի «Գազպրոմ Արմենիա»:

«Այս գործարքը ամբողջովին համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող ռազմավարական համագործակցությանը»,- պայմանագրի ստորագրումից հետո հայտարարել է Միլլերը:


Առավել մանրամասն տե՛ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG