Մատչելիության հղումներ

Ուկրաինայի Ռադան վիճահարույց օրենքներ է ընդունել


Քվեարկություն Ուկրաինայի Ռադայի երեկվա նիստի ժամանակ

Քվեարկություն Ուկրաինայի Ռադայի երեկվա նիստի ժամանակ

Ուկրաինայի խորհրդարանը ընդունել է մի քանի վիճահարույց օրենքներ, որոնք մտահոգում են երկրի ընդդիմությանը:

Մանավորապես, Գերագույն ռադան ընդունել է օրենք, որով խստացվել է հավաքների ու ցույցերի և դրանց մասնակիցների նկատմամբ վերահսկողությունը: Նոր օրենքով՝ վրանների, հարթակների կամ բարձրախոսների անօրինական տեղադրումը կարող է պատժվել 640 դոլար տուգանքով կամ 15 օր կալանքով:

Մեկ այլ օրենքով դյուրացվել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու կարգը: Ըստ այդմ՝ Ռադան կարող է պատգամավորներին զրկել անձեռնմխելիությունից առանց խորհրդարանական հատուկ հանձնաժողովի լրացուցիչ հավանության:

Ռադայի նման նախաձեռնությունը քննադատել է Եվրամիությունը՝ հայտարարելով, որ դրանով վտանգվում է ժողովրդավարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG