Մատչելիության հղումներ

Հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող «Տատա Սթիլ» փառատոնի գլխավոր մրցաշարի չորրորդ տուրում երեկ առավելության հասավ ամերիկացի Հիկարու Նակամուրայի նկատմամբ և ամրապնդեց մրցաշարի առաջատարի իր դիրքերը։ Այժմ նա ունի 3 միավոր և կես միավորով առաջ է անցել 2-5-րդ տեղերը զբաղեցնող չորս գրոսմայստերներից:

Հունվարի 10-ին մեկնարկած և մինչև հունվարի 26-ը շարունակվելիք մրցաշարին մասնակցում են 12 գրոսմայստերներ աշխարհի 11 երկրներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG