Մատչելիության հղումներ

Ղարիբաշվիլին չի բացառել ռուսական կողմից սադրանքների հնարավորությունը


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր ասել է, թե չի բացառում, որ Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի ստորագրմանը նախորդող ժամանակաշրջանում ռուսական կողմը կարող է տարբեր սադրանքների դիմել։

Նա ասել է նաև, թե համոզված է, որ Վրաստանը կդիմանա Կրեմլի գործադրած ճնշումներին։ Այդօրինակ սադրանքներից նա նշել է Հարավային Օսիայի և Վրաստանի սահմանին փշալարեր տեղադրելու ռուսների նախաձեռնությունը։

Վրաստանը Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիրը նախաստորագրել է անցած տարվա նոյեմբերին` Վիլնյուսում, և ակնկալում է այն ստորագրել ընթացիկ տարում։

Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը և այդ տարածքներում զորք է տեղակայել։ Վրաստանը հրաժարվում է ընդունել այդ տարածքների անկախությունը և պնդում է, որ Ռուսաստանը դրանք գրավել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG