Մատչելիության հղումներ

Հերթեր անձնագրային ծառայություններում


Հայաստանի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյան, արխիվ
Հայաստանի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյան, արխիվ
Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ անձնագրային և վիզաների վարչությունում, տարածքային անձնագրային ծառայություններում ոչ աշխատանքային ռեժիմի, ինչպես նաև մեկօրյա ժամկետով համակարգը սնուցող ինտերնետային կապի խափանման պատճառով ծառայություններում առաջացել են դիմող քաղաքացիների հերթեր, այսօր տեղեկացնում է Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը:

Ոստիկանությունը հավաստիացնում է, որ կարճ ժամանակում կվերականգնվի անձնագրային ծառայությունների մատուցման բնականոն ընթացքը, և պատճառված ժամանակավոր անհարմարավետության համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG