Մատչելիության հղումներ

ԵՄ-ն հրապարակել է Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիրը


ԵՄ-ի ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլե, արխիվ

ԵՄ-ի ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլե, արխիվ

Եվրամիությունը հրապարակել է Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ամբողջական տեքստը: Այդ մասին Twitter-ի իր էջում երեկ երեկոյան հայտնել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, հավելելով, թե տեքստը հրապարակում են՝ հաստատելու Եվրամիության առաջարկների շահավետությունը Ուկրաինայի համար և ցրելու փաստաթղթի վերաբերյալ առկա «առասպելները»:

Հիշեցնենք՝ Ուկրաինայի իշխանությունները Ասոցացման համաձայնագիրը ստորագրել հրաժարվելուց հետո հայտարարեցին, որ երկրի տնտեսությունը նշանակալի վնաս կկրի: Իսկ իշխող Ռեգիոնների կուսակցության հանրահավաքի ժամանակ անցած տարեվերջին Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարեց, թե ասոցացման դիմաց Եվրոպան իրենցից պահանջում է օրինականացնել միասեռ ամուսնությունները․ Ազարովի այս հայտարարությունները եվրոպացի պաշտոնյաները հերքեցին անմիջապես:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ իր տարեվերջյան ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ Ուկրաինայի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի տեքստը որևէ մեկը չի կարդացել, և տեղեկատվության պակասը օգտագործելով՝ ուկրաինական ընդդիմությունը անհիմն հայտարարություններ է անում դրա շահավետության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG