Մատչելիության հղումներ

Ադրբեջանցին Հայաստանի հետ սահմանին վիրավորվել է ականի պայթյունից


Հայկական բանակի զինվորը դիրքերում, արխիվ

Հայկական բանակի զինվորը դիրքերում, արխիվ

Հայաստանի հետ սահմանին հակահետևակային ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է Ադրբեջանի Թովուզի շրջանի Ղարալար գյուղի 40-ամյա բնակիչ Հիդայան Մուսեիբովը:

Ինչպես տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ադրբեջանական Kəpəz TV հեռուստաալիքի հաղորդագրությունը, Մուսեիբովը ոտքի վնասվածքներով տեղափոխվել է Թովուզի կենտրոնական շրջանային հիվանդանոց, որտեղ անդամահատել են նրա աջ ոտքի մատները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG