Մատչելիության հղումներ

Երևանի փողոցները լիարժեք երթևեկելի են


Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության

Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են գիշերը տեղացած ձյան մաքրման աշխատանքները, տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ըստ նույն աղբյուրի՝ ձնամաքրման աշխատանքների համար կենտրոնացվել են ինչպես մարդկային, այնպես էլ տեխնիկական ռեսուրսներ, որոնք համաչափ բաշխվել են գլխավոր ու երկրորդական փողոցներում ու բակային տարածքներում:

ժամը 10-ից մինչև 13:30-ի դրությամբ օգտագործվել է ավելի քան 127 տոննա աղ և ավելի քան 251 խորանարդ մետր ավազ։

«Այս պահին մայրաքաղաքի բոլոր փողոցները լիարժեք երթևեկելի են», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG