Մատչելիության հղումներ

Այսօր ժամը 10-ի դրությամբ Հայաստանի բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Արարատի մարզում և Վարդենյաց լեռնանցքում (Սելիմ) առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստելատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG