Մատչելիության հղումներ

logo-print

Բիլ Գեյթսը՝ «ամենահարգված և հիացմունքի արժանի մարդ աշխարհում»


Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթս, արխիվ

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթս, արխիվ

Microsoft-ի հիմնադիրը Times-ի անցկացրած հարցումներում առաջ է անցել աշխարհի ամենազդեցիկ քաղաքական և հոգևոր առաջնորդներից։

Աշխարհի 13 երկրներում շուրջ 14 հազար մարդու շրջանում Times պարբերականի կողմից արված հարցումը ցույց է տալիս` ամենահարգված և հիացմունքի արժանի մարդը աշխարհում միլիարդատեր, Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն է: Նա առաջ է անցել աշխարհի ամենազդեցիկ քաղաքական և հոգևոր առաջնորդներից` Ֆրանցիսկոս պապից, Բարաք Օբամայից, Վլադիմիր Պուտինից:

Չինաստանում Բիլ Գեյթսի օգտին է արտահայտվել երկու անգամ ավելի շատ մարդ, քան իրենց առաջնորդ Սի Ցզինպինի, ով միայն երկրորդ տեղն է զբաղեցնում այդ երկրում անցկացված հարցումների արդյունքներով:

Երկրորդ տեղում, ըստ Times-ի հարցման ընդհանուր արդյունքների, Միացյալ Նահանգների նախագահն է, երրորդում` Ռուսաստանի նախագահը, չորրորդում` Հռոմի պապը:

Ուշագրավ են առանձին երկրների ցույց տված արդյունքները։ Ամերիկացիները, օրինակ, որպես ամենից հարգելի անձնավորություն նշել են հենց Ֆրանցիսկոս պապին, այլ ոչ թե նախագահ Բարաք Օբամային, ով միայն երկրորդ տեղում է, Բիլ Գեյթսը Միացյալ Նահանգներում պատվելիների շարքում հինգերորդ տեղում է։ Նմանատիպ արդյունք է ցույց տվել Գերմանիան` կրկին առաջին տեղում է Հռոմի պապը, երկրորդ տեղում Գերմանիայի առաջնորդն է՝ կանցլեր Անգելա Մերկելը, իսկ հնգյակը դարձյալ Բիլ Գեյթսն է եզրափակում:

Գերմանացիները հարգանքի արժանի են համարում նաև ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից, ամերիկյան հետախուզական համակարգի մասին աղմկահարույց բացահայտումների հեղինակ էդուարդ Սնոուդենին. նա ավելի մեծ հիացմունքի է արժանացել Գերմանիայում, քան միլիարդատեր Բիլ Գեյթսը։

Ռուսաստանում հարցման արդյունքներով՝ ամենահարգված մարդկանց առաջին հորիզոնականում երկրի նախագահ Վլադիմիր Պուտինն է, երկրորդ տեղում` Բիլ Գեյթսը, երրորդ տեղում դերասանուհի և բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին է, ով, ի դեպ, հարցման ընդհանուր արդյունքով 19-րդ տեղում է, ռուսաստանյան հարցման համաձայն՝ չորրորդ տեղում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է, ում հաջորդում է ռուսական էստրադայի հնաբնակներից Ալլա Պուգաչովան:

Ֆրանսիայում հարցումների արդյունքներով՝ առաջին հնգյակում չի հայտնվել երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը, փոխարենը` նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին երրորդ տեղում է, իսկ ամենից շատ հարգանքի և հիացմունքի են արժանի, ըստ ֆրասնիացիների, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Ֆրանցիսկոս պապը:

Մեծ Բրիտանիայում առաջին տեղը Եղիսաբեթ թագուհունն է, ով ընդհանուր արդյունքներով 17-րդ հորիզոնականում է, երկրորդ տեղում, բրիտանացիների կարծիքով, Բարաք Օբաման է, երրորդում` Հռոմի պապը:

Աշխարհի հիացմունքի արժանի 30 անձանց շարքում տեղ են գտել նաև ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն, հաղորդավար Օփրա Ուինֆրին, հոգևոր առաջնորդ Դալայ Լաման, ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG