Մատչելիության հղումներ

logo-print

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Արամ Ղարաբեկյանի մահվան կապակցությամբ


Արամ Ղարաբեկյան

Արամ Ղարաբեկյան

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի դիրիժոր Արամ Ղարաբեկյանի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա անվանի դիրիժոր, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի վաղաժամ մահվան մասին: Աշխարհի լավագույն կոնսերվատորիաներում ուսանած Արամ Ղարաբեկյանը դրսևորվեց որպես բարձրակարգ և ինքնատիպ նվագավար, արժանացավ բազմաթիվ միջազգային մրցանակների՝ զարգացնելով նաև հայրենի երաժշտարվեստը», - Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ասված է, մասնավորապես, Սերժ Սարգսյանի հեռագրում:

Նախագահը խորին ցավակցություն է հայտնում Արամ Ղարաբեկյանի հարազատներին, գործընկերներին և մերձավորներին:

Արամ Ղարաբեկյանը մահացել է շաբաթ օրը սրտի կաթվածից, 58 տարեկան հասակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG