Մատչելիության հղումներ

Շախմատի հայ վարպետները ցավակցում են ադրբեջանցի շախմատիստի մահվան առթիվ


Լևոն Արոնյան, արխիվ

Լևոն Արոնյան, արխիվ

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը իր ցավակցություններն է հայտնել ադրբեջանցի շախմատիստ Վուգար Հաշիմովի մահվան կապակցությամբ:

«Շատ տխուր նորություն է: Ես գիտեի ադրբեջանցի շախմատիստներից, որ Վուգարը առողջական լուրջ խնդիրներ ուներ, սակայն, միևնույն է, երբ հեռանում է նման տարիքի և շախմատային նման տաղանդի տեր մարդ, դա վշտալի է: Շատ տխուր եմ», - «Ռեգնում» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Արոնյանը:

Հաշիմովի մահվան կապակցությամբ նրա ընտանիքին և բարեկամներին իր ցավակցություններն է փոխանցել հայազգի մեկ այլ աշխարհահռչակ շախմատիստ՝ աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը, գրառում կատարելով Twitter-ում:

Ադրբեջանցի 28-ամյա շախմատիստը չարորակ ուռուցք ուներ, նա մահացել է հունվարի 10-ին Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի հիվանդանոցներից մեկում:

Վուգար Հաշիմովը Ադրբեջանի եռակի չեմպիոն էր, 2011 թվականին երկրի հավաքականի կազմում դարձել էր Եվրոպայի չեմպիոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG