Մատչելիության հղումներ

Սիրիայում ևս մեկ ադրբեջանցի է սպանվել


Սիրիացի զինյալ ապստամբները մարտի ժամանակ, արխիվ

Սիրիացի զինյալ ապստամբները մարտի ժամանակ, արխիվ

Սիրիայում հերթական ադրբեջանցին է զոհվել: Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով «մոջահեդներին պատկանող կայքերը», «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման անդամ Ազադը՝ Աբդուրահման մականունով, սպանվել է սիրիական բանակի զինվորների կողմից:

Հաղորդվում է, որ սպանված ադրբեջանցին ծնունդով Սումգայիթից էր, սպորտի վարպետ բռնցքամարտից: Հաղորդվում է նաև, որ նրա ընտանիքը ներկայումս Սիրիայում է, եղբայրը նույնպես կռվում է այդ երկրում:

Հիշեցնենք, որ «Իրաքի և Շամի իսլամական պետություն» («Իրաքի և Լևանտի իսլամական պետություն») խմբավորումը կապեր ունի «Ալ-Ղաիդա» ահաբեկչական ցանցի հետ և այժմ կռվում է ոչ միայն Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի, այլև սիրիացի ընդդիմադիր ապստամբների ուժերի դեմ:

APA-ն նշում է, որ Սիրիայում իրավիճակի սրվելուց հետո այդ երկիր են մեկնել «մի խումբ» Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք կռվում են տարբեր խմբավորումների կազմում: Ըստ նույն աղբյուրի՝ Սիրիայի մարտերում սպանված ադրբեջանցիների թիվը հասնում է 100-ի:

Ադրբեջանական լրատվամիջոցները այս տարվա սկզբից արդեն հաղորդել են Սիրիայում սպանված չորս ադրբեջանցու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG