Մատչելիության հղումներ

logo-print
Այսօրվանից Հայաստանի հանրակրթական հաստատություններում մեկնարկել է 2013-14 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը, փոխանցում է կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայությունը:

Համաձայն գործող ուսումնական պլանի` առաջին և երկրորդ դասարանցիների ուսումնական գործընթացը կսկսվի հունվարի 27-ից:

Հաշվի առնելով որոշ դպրոցների ֆիզիկական պայմանները` համապատասխան հաստատությունների տնօրինությունները դիմել են կրթության և գիտության նախարարությանը և ստացել համաձայնություն` գարնանային և ձմեռային արձակուրդները միացնելու վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG