Մատչելիության հղումներ

Հայաստանի ճանապարհները հիմնականում անցանելի են


Այսօր ժամը 10:30-ի դրությամբ Հայաստանի բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 9:30-ի դրությամբ երկրի որոշ շրջաններում` Արագածում, Ապարանում, Բաղրամյանում և Արարատում, թույլ ձյուն էր տեղում:

Տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս եղանակային դժվարություններից խուսափելու համար ժամը 17-ից մինչև 7-ը առանց խիստ անհրաժեշտության չօգտվել Թթուջուր - Նավուր ճանապարհից:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստելատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG