Մատչելիության հղումներ

Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը հրավիրել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին այցելել Իսլամական հանրապետություն:

Այս հրավերից մեկ օր առաջ հայտարարվել էր, որ Իրանի և վեց ուժերի` Բրիտանիայի, Գերմանիայի, Միացյալ Նահանգների, Չինաստանի, Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև միջանկյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել Թեհրանի միջուկային ծրագրի իրականացման շուրջ:

Ավելի վաղ` նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Իրանը կրճատելու է իր միջուկային ծրագիրը` միջազգային պատժամիջոցների թեթևացման դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG