Մատչելիության հղումներ

Մահացել է դիրիժոր Արամ Ղարաբեկյանը


58 տարեկան հասակում այսօր սրտի կաթվածից կյանքից հեռացել է հայտնի դիրիժոր, արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանը։

Ղարաբեկյանը ծնվել էր 1955-ին Բոստոնում: Սովորել է Բոստոնի New England կոնսերվատորիայում, որից հետո ուսումը շարունակել է Գերմանիայի Մայնց քաղաքում: Դիրիժորական արվեստ է սովորել Ֆրանկո Ֆերարայի մոտ:

Ղարաբեկյանը 12 տարի Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն էր: Նա հրաժարական էր տվել 2009-ին։

Ղարաբեկյանը մի շարք հեղինակավոր մրցանակների դափնեկիր էր, այդ թվում` Lucien Wulsin Performance Award-ի (Լուսիեն Վուլսինի ներկայացման մրցանակ), ASCAP Award-ի (Կոմպոզիտորների հեղինակային իրավունքները պաշտպանող ամերիկյան ընկերակցության մրցանակ), Harvard Musical Association’s Best Performance Award-ի (Հարվարդի երաժշտական ընկերակցության լավագույն ներկայացման մրցանակ) և «Մովսես Խորենացի» մեդալի, որը շնորհվել է ՀՀ նախագահի կողմից արվեստում ունեցած ներդրումների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG