Մատչելիության հղումներ

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ի ժամը 14.00-ի դրությամբ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան ճանապարհահատվածի 10-16 կիլոմետրում առկա են մառախուղ և մերկասառույց:

Վրաստանի ներքին գործերի նախաարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG