Մատչելիության հղումներ

Արոնյանը կմասնակցի Վեյկ ան Զեեի մրցաշարին


Լևոն Արոնյանը տոնում է Հայաստանի հավաքականի հաղթանակը Շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայում, Ստամբուլ, 9-ը սեպտեմբերի, 2012թ.
Լևոն Արոնյանը տոնում է Հայաստանի հավաքականի հաղթանակը Շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայում, Ստամբուլ, 9-ը սեպտեմբերի, 2012թ.
Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը կմասնակցի Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում վաղը մեկնարկող «Տատա Սթիլ» փառատոնի գլխավոր մրցաշարին:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ մինչև հունվարի 26-ը շարունակվելիք մրցաշարում Արոնյանի մրցակիցները կլինեն Նակամուրան, Կարուանան, Գելֆանդը, Կարյակինը, Դոմինգեսը, Գիրին, Սոն, Նայդիչը, Հարիկրիշնան, Ռապորտը և Վան Վելին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG