Մատչելիության հղումներ

Ռուսաստանը ԵԴ-ի վճռով 2 միլիոն եվրո կվճարի անհետացած չեչենների ընտանիքներին


Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով Ռուսաստանի Դաշնությունը մոտ 2 միլիոն եվրո է վճարելու անցած տասնամյակում անհետացած չեչենների ընտանիքներին։

Ըստ Ստրասբուրգում տեղակայված դատարանի, Մոսկվան չի կարողացել ապացուցել, որ ռուսական ուժերը որևէ առնչություն չունեն 2000-2006 թվականներին չեչեն 36 տղամարդկանց անհետացման հետ։ Ընտանիքների փաստաբանները ներկայացրել են հստակ ապացույցներ, որոնց համաձայն՝ այդ անձանց ռուսական բանակն է առևանգել։

Ռուսաստանը կարող է այդ վճիռը բողոքարկել Եվրադատարանի ավելի բարձր ատյանում։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG