Մատչելիության հղումներ

logo-print

Ալիևը «կառուցողական դիրքորոշում» է սպասում Հայաստանից


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության նիստի ժամանակ, Բաքու, 9-ը հունվարի, 2014թ.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության նիստի ժամանակ, Բաքու, 9-ը հունվարի, 2014թ.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ եթե Հայաստանը «կառուցողական դիրքորոշում» ցուցաբերի ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում, ապա «կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի համաձայնության գալ»։

Պնդելով, թե «Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմնական հարցի»՝ ղարաբաղյան հակամարտության լուծման գործում անցած տարի որևէ տեղաշարժ չի եղել, Ալիևը հավելել է. - «Ուղղակի տարվա վերջին որոշակի աշխուժացում է դիտվել»։

«Որոշակի հույսեր, որոշակի լավատեսական պահեր կան, բայց 2014 թվականին մենք կուսումնասիրենք դրանք։ Ամեն դեպքում, 2014 թվականին Հայաստանի իրական մտադրությունը ամբողջովին կպարզվի», - ասել է Ադրբեջանի նախագահը։

Նրա խոսքերով՝ եթե Հայաստանում գերակշռեն իրատեսական մոտեցումները, կարճ ժամանակում կարող է տեղաշարժ արձանագրվել հակամարտության հետ կապված։ Իսկ իրատեսական մոտեցումը, ըստ Ալիևի, «պետք է հենվի իրականության, իրական ուժերի հարաբերակցության վրա»։ «Ադրբեջանի աճող հզորությունը նույնպես այստեղ իր դերն է խաղում և խաղալու է։ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև համեմատություն անցկացնելու դեպքում մեր առավելությունը բացահայտ դրսևորվում է բոլոր ոլորտներում», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

«Հարցը պետք է լուծվի և լուծվելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Ես չեմ կասկածում դրանում, և դրան հասնելու համար մենք դեռևս կշարունակենք բանակցությունները, բայց կզարգացնենք նաև մեր հզորությունը», - ասել է Ալիևը, ապա անդրադարձել բանակաշինությանը և ադրբեջանական զինված ուժերի սպառազինմանը՝ ամփոփելով. - «Մեր ռազմական հզորությունը վճռական դեր կխաղա միջազգային նորմերին համապատասխան Լեռնային Ղարաբաղի հարցի արդարացի կարգավորման գործում։ Մեր բանակը աշխարհի ամենաուժեղ բանակներից է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG