Մատչելիության հղումներ

Փաստաբան Ինեսա Պետրոսյանից տեղեկացանք, որ 16 օր հացադուլի մեջ գտնվող Շանթ Հարությունյանի վիճակն այսօր վատացել է և նրան հիվանդանոց են տեղափոխել:

«Ցեղակրոն» կուսակցության կալանավորված առաջնորդն այժմ գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում։

Ինեսա Պետրոսյանը փոխանցեց, որ երեկ կալանավայր իր այցելության ժամանակ էլ Շանթ Հարությունյանի առողջական վիճակը վատ է եղել, նրան տեսել է հյուծված, նիհարած և ընկճված վիճակում։ Այնուհանդերձ, Հարությունյանը հացադուլը դադարեցնելու մտադրություն չի ունեցել: Նա բողոքել է իրենց նկատմամբ շարունակվող անօրինականություններից:

Հիշեցնենք, Շանթ Հարությունյանի և նոյեմբերի 5-ի բախումների գործով կալանավորվածներից մյուս երկուսի՝ Վահե Մկրտչյանի ու Լիպարիտ Պետրոսյանի արդեն երկու շաբաթից ավելի շարունակվող հացադուլի պատճառը ընտանիքների հետ տեսակցուրթյունների վրա դրված արգելքն է: Կալանավորման պահից ի վեր՝ արդեն երկու ամսից ավելի, նրանք հնարավորություն չունեն նույնիսկ հեռախոսով զրուցել հարազատների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG