Մատչելիության հղումներ

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Լևոն Խեչոյանի մահվան կապակցությամբ


Լևոն Խեչոյան
Լևոն Խեչոյան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի արձակագիր Լևոն Խեչոյանի մահվան կապակցությամբ:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հեռագրում, մասնավորապես, ասված է. - «Խոր ցավով տեղեկացա արձակագիր Լևոն Խեչոյանի մահվան մասին: Կյանքից անժամանակ հեռացավ արդի հայ արձակի ամենավառ անհատականություններից մեկը: Ծանր է կորուստը, մանավանդ նկատի ունենալով այն, ինչ Լևոն Խեչոյանը չհասցրեց գրչին հանձնել: Բայց այն, ինչ նա հասցրեց անել որպես ազատամարտիկ, որպես քաղաքացի և արվեստագետ, արժանի է բարձրագույն գնահատականների»:

Սերժ Սարգսյանը իր ցավակցությունն է հայտնում Լևոն Խեչոյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, ինչպես նաև նրա ստեղծած գրական երկերի բազմահազար ընթերցողներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG