Մատչելիության հղումներ

Ատլանտյան օվկիանոսում ամերիկյան ուղղաթիռ է կործանվել


Ամերիկյան Վիրջինիա նահանգի Նորֆոլք քաղաքից ոչ հեռու՝ Ատլանտյան օվկիանոսում ամերիկյան ռազմածովային ուժերի ուղղաթիռ է կործանվել:

Անձնակազմի հինգ անդամներից հայտնաբերել են չորսին, որոնցից երկուսի կյանքն է հաջողվել փրկել:

Ուղղաթիռի կործանման պատճառը դեռևս պարզված չէ:

Նորֆոլքում է Ատլանտյան օվկիանոսում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի գլխավոր բազան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG