Մատչելիության հղումներ

Օլիմպիադայի նախաշեմին սրվում է իրավիճակը Հյուսիսային Կովկասում


Ռուսաստան - Օլիմպիական կրակը Ուֆայում, դեկտեմբեր, 2013թ․

Ռուսաստան - Օլիմպիական կրակը Ուֆայում, դեկտեմբեր, 2013թ․

Ռուսաստանյան Սոչի քաղաքում կայանալիք ձմեռային Օլիմպիադայի նախաշեմին շարունակում է սրվել իրավիճակը Հյուսիսային Կովկասում:

Սոչին ընդգրկող Կրասնոդարի երկրամասի հարևան՝ Ստավրոպոլի երկրամասի երկու շրջաններում՝ Կիրովսկի և Պրեդգորնի, անվտանգության մարմինները սահմանել են հակաահաբեկչական ռեժիմ, քանի որ ժամեր առաջ այդ շրջաններում հայտնաբերվել են «ВАЗ» մակնիշի չոր ավտոմեքենաներ՝ հրազենային վնասվածքներով հինգ դիակների հետ միասին: Ավտոմեքենաներից մեկի մոտ աշխատել է պայթուցիկ սարք, տեղի է ունեցել պայթյուն: Եվս մեկ պայթուցիկ սարք էլ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները կարողացել են վնասազերծել:

Փետրվարին Սոչիում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին ընդառաջ միջազգային հանրությունը մտահոգված է, որ դրանք անվտանգ չեն անցնի՝ հաշվի առնելով Հյուսիսային Կովկասում շարունակվող ապստամբական շարժումը:

Դեկտեմբերի վերջին Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, շատերի կարծիքով, վատ նախանշան են Սոչիի Օլիմպիադայից առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG