Մատչելիության հղումներ

logo-print

Տոներին Երևանի «Շտապբուժօգնությունը» ստացել է շուրջ 6 հազար կանչ


Տոնական օրերին` անցած տարվա դեկտեմբերի 31-ից մինչև այս տարվա հունվարի 7-ը, Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Շտապբուժօգնություն» ընկերությունում ստացվել է 6 հազար 172 կանչ:

Կանչերի հիմնական մասը, քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, եղել են սրտանոթային ու սուր շնչառական հիվանդությունների հետ կապված: 1032 դեպքում հիվանդները տեղափոխվել են հիվանդանոց: Կանչերի գերակշիռ մասը՝ 2 հազար 221, եղել է գիշերային ժամերին:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 5 հազար 390 կանչ:

Ընդհանուր առմամբ՝ 2013 թվականին նախորդ տարվա համեմատ 20-25 հազարով ավելի կանչեր են ստացվել, փոխանցում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG