Մատչելիության հղումներ

logo-print

Սիրիայում հերթական ադրբեջանցին է զոհվել


Սիրիա - Ապստամբ զինյալները մարտերի ժամանակ, արխիվ

Սիրիա - Ապստամբ զինյալները մարտերի ժամանակ, արխիվ

Սիրիայում սպանվել է հերթական ադրբեջանցին: Ինչպես տեղեկացնում է APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով «մոջահեդների կայքերը», զոհվածը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ պայքարող «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման անդամ էր՝ հայտնի «Պրիմորսկի Մուհամեդ» մականունով: Նրան սպանել են կառավարական ուժերը:

Հիշեցնենք՝ ևս երկու ադրբեջանցիներ Սիրիայում սպանվել են օրեր առաջ:

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Սիրիայում կառավարական ուժերի դեմ մարտերին մասնակցում են հարյուրավոր ադրբեջացիներ, տասնյակ ադրբեջանցիներ սպանվել են դրանց ընթացքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG