Մատչելիության հղումներ

Տոնական օրերին՝ 259 արտակարգ դեպք, 12 զոհ, 50 տուժած


Ավտովթար Երևանում, արխիվ

Ավտովթար Երևանում, արխիվ

Տոնական օրերին՝ անցած տարվա դեկտեմբերի 31-ից մինչև այս տարվա հունվարի 7-ը, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 259 արտակարգ դեպք, որոնց հետևանքով զոհվել է 12 մարդ, տուժել՝ 50-ը:

Նախարարության լրատվական կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ մահվան դեպքերից 6-ը ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանք են: Արձանագրվել է նման 15 պատահար, որոնց հետևանքով նաև 28 մարդ տուժել է:

Այլ հանգամանքներում, որոնք հաղորդագրությունում նշված չեն, հայտնաբերվել է 6 դիակ:

Գրանցվել է 96 հրդեհ, թունավորման 12 դեպք՝ 21 տուժողներով, ջրագծերի վնասման 66 դեպք, կենցաղային 120 դեպք, երկու «այլ դեպք»՝ 1 տուժողով:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ մեկ տարի առաջ տոնական օրերին գրանցվել էր 186 արտակարգ դեպք, որոնց հետևանքով զոհվել էր 24, տուժել՝ 66 մարդ: 9 մարդ զոհվել էր ճանապարհատրանսպորտային պատահարների, 3-ը՝ հրդեհների հետևանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG