Մատչելիության հղումներ

logo-print

Քիմիական զենքի առաջին խմբաքանակը դուրս բերվեց Սիրիայից


Կիպրոս - Դանիական HDMS Esbern Snare ռազմանավը Լիմասոլի նավահանգստում պատրաստվում է մեկնել Սիրիա՝ տեղափոխելու քիմիական զենքը, 2-ը հունվարի, 2014թ․

Կիպրոս - Դանիական HDMS Esbern Snare ռազմանավը Լիմասոլի նավահանգստում պատրաստվում է մեկնել Սիրիա՝ տեղափոխելու քիմիական զենքը, 2-ը հունվարի, 2014թ․

Քիմիական զենքի առաջին խմբաքանակն արդեն դուրս է բերվել Սիրիայից։ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հայտնել է, որ զենքը երկու քաղաքներից տարվել է Լաթաքիա նավահանգիստ, որտեղից այն դանիական նավով չինական ու ռուսական զինվորական նավերի հսկողությամբ տեղափոխվել է ոչնչացման վայր։

Հիշեցենք՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը միջազգային ճնշման ներքո համաձայնել է ոչնչացնել պաշտոնական Դամասկոսի տրամադրության տակ գտնվող քիմիական զենքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG