Մատչելիության հղումներ

logo-print
Այսօր ժամը 9:30-ի դրությամբ Հայաստանի բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ըստ նույն աղբյուրի՝ Սելիմի լեռնանցքում և Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մերկասառույց:

Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստելատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG