Մատչելիության հղումներ

logo-print

Մեկ գիշերում 350 պաշտոնանկություն Անկարայի ոստիկանությունում


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը կոռուպցիոն սկանդալի կապակցությամբ ելույթ է ունենում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունում, դեկտեմբեր, 2013թ․

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը կոռուպցիոն սկանդալի կապակցությամբ ելույթ է ունենում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունում, դեկտեմբեր, 2013թ․

Անցած գիշեր թուրքական ոստիկանության շուրջ 350 պաշտոնյա է աշխատանքից հեռացվել մայրաքաղաք Անկարայում՝ կապված վերջերս մեծ աղմուկ հանած հակակոռուպցիոն գործողության հետ:

Dogan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կեսգիշերին հրապարակված կառավարական հրամանագրով պաշտոնանկ արվածների թվում են ֆինանսական հանցագործությունների, մաքսանենգության, կիբեռհանցագործությունների և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ստորաբաժանումների ղեկավարներ:

NTV հեռուստաընկերությունը, իր հերթին, հաղորդել է, որ թափուր մնացած պաշտոններից շուրջ 250-ում նոր նշանակումներ են կատարվել, նորանշանակ պաշտոնյաների մեծ մասը Անկարայից չեն:

Հիշեցնենք՝ կոռուպցիոն սկանդալի պատճառով Թուրքիայում փոխվել է 10 նախարար, ոստիկանության հարյուրավոր պաշտոնյաներ հեռացվել են աշխատանքից կամ վերանշանակվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG