Մատչելիության հղումներ

Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը վնասվածք է ստացել Շվեյցարիայում դահուկ վարելիս:

Նրա խոսնակ Շտեֆան Զայբերտը տեղեկացրել է, որ Մերկելը կոնքոսկրի կոտրվածք է ստացել դահուկ վարելիս, ինչի հետևանքով ստիպված է եղել չեղյալ հայտարարել առաջիկա շաբաթներին նշանակված մի շարք պաշտոնական հանդիպումներ:

«Ֆորմուլա 1»-ի բազմակի չեմպիոն, գերմանացի Միխայել Շումախերը դեկտեմբերի 29-ին գլխուղեղային լուրջ վնասվածք էր ստացել ֆրանսիական Ալպերում դահուկ վարելիս: Նա արդեն գլխուղեղի երկու վիրահատություն է տարել, սակայն շարունակում է կոմայի մեջ մնալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG