Մատչելիության հղումներ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան տոնը


Հունվարի 6-ի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը: Բոլոր եկեղեցիներում առավոտյան մատուցվում է Սուրբ Ծննդյան Պատարագ և կատարվում է Ջրօրհնեք:

Սուրբ Ծննդյան տոնակատարությունները սկսվում են հունվարի 5-ի երեկոյան, երբ բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ և տրվում Սուրբ Ծննդյան Ավետիսը: Ընդունված ավանդույթի համաձայն, Ճրագալույցի պատարագից մարդիկ տուն են վերադառնում` իրենց հետ տանելով եկեղեցում վառած մոմեր, ճրագներ:

Այսօր առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան Պատարագը: Պատարագիչն էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարերգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նշենք, որ մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Ծննդյան տոնը և Մկրտությունը նշում էին հենց հունվարի 6-ին: Բայց 4-րդ դարից սկսած կաթոլիկ եկեղեցին Ծննդյան տոնը նշում է դեկտեմբերի 25-ին, իսկ 5-րդ դարում այս որոշումը վավերացվել է Քաղքեդոնի ժողովի կողմից: Եվ այդ ժամանակներից ի վեր միայն Հայ առաքելական եկեղեցին է, որ շարունակում է հունվարի 6-ին նշել Ծննդյան տոնը: Իսկ Փրկչի մկրտության տոնը, որը խորհրդանշում է Հիսուսի մկրտությունը Հորդանան գետում Հովհաննես Մկրտչի կողմից, կաթոլիկ եկեղեցին էլ շարունակում է նշել հունվարի 6-ին:

please wait

No media source currently available

0:00 0:02:46 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG