Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կողջունի Իրանի դերակատարումը սիրիական կարգավորման հարցում


ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Իսրայելում
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Իսրայելում
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի կարծիքով՝ Իրանը կարող է դերակատարում ունենալ հունվարի 22-ին Ժնևում կայանալիք սիրիական խաղաղ կարգավորման բանակցություններում։

ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը այսօր Իսրայելում ասել է՝ Վաշինգտոնը դեմ է, որ Թեհրանը նախարարի մակարդակով մասնակցի բանակցությունների, եթե չընդունի, որ Սիրիայի ապագա կառավարությունը պետք է ձևավորվի ընդդիմության և իշխանությունների «փոխադարձ համաձայնությամբ»։

Քերրիին, սակայն, նաև ասել է, որ ԱՄՆ-ը կողջունի Թեհրանի դրական, ոչ պաշտոնական դերակատարությունը։

Քերրին նաև անդրադարձել է Ալ-Ղաիդայի հետ առնչություն ունեցող զինյալներին՝ ասելով, որ Վաշինգտոնը կօգնի Իրաքին՝ նրանց դեմ կռվելու հարցում։ Սակայն նաև ընդգծել է, որ Վաշինգտոնը չի նախատեսում զորքերը ետ ուղարկել Իրաք։ Քերրի այս հայտարարությանը նախորդել էր Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիկիի խոստումը՝ հաղթել Իրաքի Անբար մարզում բոլոր «ահաբեկչական խմբավորումներին»։

Իրաքի անվտանգության ուժերը և սուննիները Ռամադիում և Ֆալուջայում շարունակում են մարտեր վարել Ալ-Ղաիդայի զինյալների դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG