Մատչելիության հղումներ

logo-print

Ճանապարհները հիմնականում անցանելի են


Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին Հայաստանի ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Թումանյանի տարածքի և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր - Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:

Արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ փոխանցում է Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվությունը, որի համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG