Մատչելիության հղումներ

logo-print

Մեքսիկայի բանտում փոխհրաձգության հետևանքով 9 մարդ է սպանվել


Մեքսիկայի Գուերրերո նահանգի Իգուալայի բանտում փոխհրաձգության հետևանքով 9 մարդ է զոհվել։

BBC-ի փոխանցմամբ՝ հրազենով զինված 6 անձինք, ներկայանալով իբրև դատապարտյալի հանձնող պաշտոնյաներ, ներթափանցել են բանտի տարածք և կրակ բացել մի խումբ բանտարկյալների ուղղությամբ՝ սպանելով նրանցից 4-ին։ Այնուհետև նրանք կրակն ուղղել են անվտանգության աշտարակի վրա գտնվող պահակախմբի վրա, որը, սակայն, պատասխան կրակով սպանել է հանցախմբի անդամներից 5-ին։ Հանցախմբի վեցերորդ անդամը և ժամապահներից մեկը վիրավորվել են։

Ըստ տեղական իշխանությունների՝ սպանված դատապարտյալները պատիժ էին կրում թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մարդկանց առևանգման համար։

Հարձակման շարժառիթները դեռևս պարզված չեն, սակայն, ինչպես նշում է BBC-ն, թմրադեղերի թրաֆիքինգով զբաղվող հանցախմբերի միջև բախումներ հաճախ են տեղի ունենում Մեքսիկայի բանտերում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG