Մատչելիության հղումներ

Տասնյակ զոհեր Հնդկաստանում կիսակառույցի փլուզման հետևանքով


Առնվազն 14 մարդ է զոհվել Հնդկաստանի Գոա նահանգի ծովափնյա Կանակոնա գյուղում կիսակառույց շինության փլուզման հետևանքով, փոխանցում է CNN-ը։

Ոստիկանության տվյալներով՝ զոհվածների մեծ մասը շինարարության բանվորներ են։

Նահանգի գլխավոր նախարար Մանոհար Փարրիկարը France-Presse լրատվական գործակալությանը ասել է, թե զոհվածների թիվը, ամենայն հավանականությամբ, կավելանա։

Այսօր կիսակառույցի փլուզման պահին տեղում աշխատելիս են եղել շուրջ հինգ տասնյակ բանվորներ։

Դեպքի վայրում որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Պատահարի պատճառները դեռևս պարզված չեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG