Մատչելիության հղումներ

Բանգլադեշում 100 ընտրատեղամաս է հրկիզվել


Բանգլադեշ - Ընդդիմության ակտիվիստների և ոստիկանության միջև բախման հետևանքները մայրաքաղաք Դաքայում, 13-ը դեկտեմբերի, 2013թ.

Բանգլադեշ - Ընդդիմության ակտիվիստների և ոստիկանության միջև բախման հետևանքները մայրաքաղաք Դաքայում, 13-ը դեկտեմբերի, 2013թ.

Առնվազն 100 ընտրատեղամաս է հրկիզվել Բանգլադեշում՝ կիրակի օրը անցկացվելիք վիճահարույց ընտրություններից առաջ։ Ոստիկանության և ընտրական պատասխանատուների վկայությամբ՝ նման փաստեր արձանագրվել են երկրի 20 շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաք Դաքայում։

Շատ ընտրատեղամասեր տեղակայված են դպրոցներում և քաղաքացիական նշանակության այլ շենքերում, նշում է BBC-ն։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ընտրություններին նախորդած շաբաթներին բռնությունների հետևանքով երկրում առնվազն 100 մարդ է սպանվել։

Բանգլադեշի ընդդիմությունը բոյկոտում է ընտրությունները՝ անվանելով դրանք «սկանդալային ֆարս», և ի նշան բողոքի երկօրյա գործադուլ է սկսել։

Ընդդիմությունը պահանջում է, որպեսզի ընտրությունները վերահսկի չեզոք ժամանակավոր վարչակազմը, ինչպես եղել է նախորդ տարիներին, սակայն կառավարությունը մերժում է այդ պահանջը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG