Մատչելիության հղումներ

Սիրիայի մարտերում ևս երկու ադրբեջանցի է զոհվել


Զինյալ ապստամբներ Սիրիայում, արխիվ

Զինյալ ապստամբներ Սիրիայում, արխիվ

Սիրիայի մարտերում ևս երկու Ադրբեջանի քաղաքացի է զոհվել։ Այդ մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով «մոջահեդներին պատկանող երկու կայքէջեր»։

Ըստ կայքերի, զոհված ադրբեջանցիներն են «Ալ-Ղաիդա»-ի հետ կապեր ունեցող «Ալ-Նուսրա» խմբավորման անդամ Նամիգ Ասկերովը և «Ազերի Սեյֆուլա մականունով Սոլթանը»։ Երկու կայքերը նաև տարածել են զոհվածների լուսանկարները։

APA-ն նշում է, որ Սիրիայում նախագահ Բաշար Ասադի ռեժիմի դեմ մարտերին մասնակցում են հարյուրավոր ադրբեջացիներ, տասնյակ ադրբեջանցիներ սպանվել են այդ մարտերի ընթացքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG