Մատչելիության հղումներ

Պուտինը ստուգել է օլիմպիական կառույցների վիճակը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը այսօր Սոչիում անձամբ են ստուգել օլիմպիական կառույցների վիճակը՝ Ձմեռային օլիմպիական խաղերին ընդառաջ։

Նրանք դահուկներով մի քանի վայրէջք է կատարել լեռնադահուկային սահուղիներով, ինչպես նաև այցելել են այլ օլիմպիական օբյեկտներ և հյուրանոցներ։ Պուտինը հանդիպել է Օլիմպիական խաղերին մասնակցող մի քանի ռուս մարզիկների հետ։

Ձմեռային օլիմպիական խաղերը կսկսվեն փետրվարի 7-ին և կավարտվեն փետրվարի 23-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG