Մատչելիության հղումներ

Տորոնտոյի սկանդալային քաղաքապետը կրկին կմասնակցի ընտրություններին


Տորոնտոյի նախկին քաղաքապետ Ռոբ Ֆորդը, արխիվ

Տորոնտոյի նախկին քաղաքապետ Ռոբ Ֆորդը, արխիվ

Տորոնտոյի սկանդալային քաղաքապետ Ռոբ Ֆորդը մտադիր է վերընտրվել Կանադայի ամենամեծ քաղաքի ղեկավարի պաշտոնում։

Նա առաջինն է քաղաքային խորհրդին ներկայացրել գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 27-ին։

Իր սկանդալային վարքագծով հայտնի Ֆորդը ասել է, որ «իրեն համարում է Տորոնտոյի լավագույն քաղաքապետը»։

Անցյալ տարի, երբ Ֆորդը հայտարարել էր, որ հարբած վիճակում թմրանյութ է օգտագործել, Տորոնտոյի քաղաքային խորհուրդը զրկել էր նրան իր լիազորությունների մեծ մասից։

Ֆորդին հաճախ են քննադատում նաև այն բանի համար, որ հանրային միջոցառումներին ներկայանում է ոչ սթափ վիճակում և ոչ պատշաճ հայտարարություններ է անում։

Սկանդալային քաղաքապետը հայտարարել է, որ թողել է խմելը և առողջ ապրելակերպ է վարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG