Մատչելիության հղումներ

Հնդկաստանի վարչապետը հրաժարական կտա ընտրություններից հետո


Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհը մամուլի ասուլիսից առաջ, 3-ը հունվարի, 2014

Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհը մամուլի ասուլիսից առաջ, 3-ը հունվարի, 2014

Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհը հայտարարել է, որ այս տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո կթողնի պաշտոնը։

2004 թվականից Հնդկաստանի կառավարությունը ղեկավարող 81-ամյա Սինգհը ասել է, որ իր լիազորությունները կփոխանցի նոր վարչապետին, եթե նույնիսկ իր ղեկավարած կուսակցությունը՝ «Հնդկական ազգային կոնգրեսը» հաղթի ամռանը կայանալիք ընտրություններում։

Հնդկաստանի վարչապետը նաև հայտարարել է, որ վարչապետի պաշտոնում լավագույն թեկնածու համարում է Ռահուլ Գանդիին, ով Ներու Գանդիի քաղաքական դինաստիայի ժառանգն է։

Սինգհը Հնդկաստանում գերազանց հեղինակություն ուներ, որը սակայն խաթարվեց վերջերս բացահայտված մի շարք կոռուպցիոն սկանդալներով և տնտեսական դանդաղ աճով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG