Մատչելիության հղումներ

Կյանքի կոչվեց թուրք - քրդական նավթային գործարքը


Իրաք - Թուրքիայի և Իրաքի քրդական ինքնավարության էներգետիկայի նախարարներ Թաներ Յըլդըզի (ձախից) և Աշթի Հաուրամիի ասուլիսը Իրբիլում, 2-ը դեկտեմբերի, 2013թ.

Իրաք - Թուրքիայի և Իրաքի քրդական ինքնավարության էներգետիկայի նախարարներ Թաներ Յըլդըզի (ձախից) և Աշթի Հաուրամիի ասուլիսը Իրբիլում, 2-ը դեկտեմբերի, 2013թ.

Հունվարի 1-ից մեկնարկել է Իրաքի քրդական շրջաններում արդյունահանված նավթի արտահանումը Թուրքիայի տարածք: Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը` նշելով, որ քրդական նավթը նորակառույց խողովակաշարով կհասնի մինչև Միջերկրականի ափին գտնվող Ջեյհան նավահանգիստ:

Պաշտոնական Բաղդադը հայտարարել է, որ Քրդական ինքնավարության և Թուրքիայի միջև նավթի արտահանման մասին պայմանավորվածությունները ձեռք են բերվել առանց կենտրոնական իշխանության հետ համաձայնեցնելու, ուստի այդ գործարքը զուրկ է օրինական հիմքերից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG