Մատչելիության հղումներ

Հարավային Կովկասը՝ ԵԱՀԿ-ի նոր նախագահողի առաջնայնություններից


Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրխալտեր, արխիվ

Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրխալտեր, արխիվ

ԵԱՀԿ-ի 2014 թվականի նախագահությունը ստանձնած Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրխալտերը հայտարարել է, որ իր երկիրը ցանկանում է շոշափելի նպաստ ունենալ անվտանգության և կայունության ամրապնդման, մարդկանց կյանքի բարելավման և կազմակերպության գործելու ունակության ուժեղացման գործում։

ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Բուրխալտերը ասել է, որ շվեյցարական նախագահության աշխարհագրական առաջնահերթություններն են Արևմտյան Բալկաններն ու Հարավային Կովկասը, և այս տարածաշրջաններից յուրաքանչյուրի համար ինքը հատուկ ներկայացուցիչ է նշանակել՝ համապատասխանաբար, դեսպաններ Գերհարդ Աթոուդմանին և Անգելո Գնիդինգերին։ Սերբ դիվանագետ Ռադոյկո Բոգոյևիչը, իր հերթին, 2014 թվականին կլինի ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը Մերձդնեստրի հակամարտության կարգավորման գործընթացում։

Դիդիե Բուրխալտերը հավելել է, որ Շվեյցարիայի նպատակն է լինելու հակամարտությունների կանխարգելման և տևական լուծումների հասնելու գործում միջնորդության ասպարեզներում ԵԱՀԿ-ի ներուժի հզորացումը։

«Արևմտյան Բալկաններում մենք ցանկանում ենք հաշտեցումը և տարածաշրջանային համագործակցությունը դարձնել քննարկման թեմա։ Բացի այդ, ԵԱՀԿ-ն պետք է աջակցող դեր խաղա Բելգրադ - Պրիշտինա համաձայնության իրականացման գործում։ Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա մենք կաշխատենք գոյություն ունեցող ձևաչափերի հետ՝ աջակցելու ձգձգվող հակամարտությունների լուծման որոնմանը», - հայտարարել է ԵԱՀԿ-ի նոր նախագահողը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG