Մատչելիության հղումներ

Չեխական ոստիկանությունը հետաքննում է Պաղեստինի դեսպանի մահը


Տեսարան Չեխիայի մայրաքաղաք Պրահայից, արխիվ

Տեսարան Չեխիայի մայրաքաղաք Պրահայից, արխիվ

Չեխական ոստիկանությունը շարունակում է հետաքննել Պրահայում Պաղեստինի դեսպան Ջամալ ալ-Ջամալի մահվան հանգամանքները:

Պաղեստինի դեսպանը զոհվել է երեկ երեկոյան իր նստավայրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:

Սեփական հետաքննությունն իրականացնելու նպատակով երեկ Չեխիա են ժամանել նաև Պաղեստինի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները:

Չեխական մայրաքաղաքի ոստիկանությունը, սակայն, պնդում է, որ տեղի ունեցածը ահաբեկչական գործողություն չէր:

Ոստիկանության խոսնակի փոխանցմամբ` իրավապահները դեսպանի տանը անցկացրած խուզարկության ընթացքում նաև զենքի խմբաքանակ են հայտնաբերել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG