Մատչելիության հղումներ

Բոլոր 52 ուղևորները դուրս բերվեցին «Ակադեմիկոս Շոկալսկի»-ից


Ուղղաթիռը տեղափոխում է «Ակադեմիկոս Շոկալսկի»-ի ուղևորների առաջին խմբին, 2-ը հունվարի, 2014թ.

Ուղղաթիռը տեղափոխում է «Ակադեմիկոս Շոկալսկի»-ի ուղևորների առաջին խմբին, 2-ը հունվարի, 2014թ.

Փրկարարները արդեն շուրջ տասն օր Անտարկտիդայի սառույցների գերության մեջ գտնվող «Ակադեմիկոս Շոկալսկի» նավից «Ավրորա Ավստրալիս» նավ են տեղափոխել բոլոր 52 ուղևորներին՝ գիտնականներին և զբոսաշրջիկներին։

Լրատվական գործակալության փոխանցմամբ, ավստրալացի փրկարարները հայտնել են, որ ուղևորները տեղափոխվել են չինական սառցահատից ուղարկված ուղղաթիռով՝ խումբ-խումբ։

Ակնկալվում է, որ անձնակազմի 22 անդամները կմնան նավի վրա՝ սպասելով սառույցներից նավի դուրսբերմանը։

Ռուսական «Ակադեմիկոս Շոկալսկի» նավը օգտագործվում է Անտարկտիդայի ավստրալական գիտարշավի կողմից՝ մեկ հարյուրամյակ առաջ հետազոտող Դագլաս Մոուսոնի անցած ուղին կրկնելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG