Մատչելիության հղումներ

logo-print
Արդեն մոտ ութ տարի կոմայի մեջ գտնվող Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնի վիճակը լրջորեն վատթարացել է, փոխանցում են լրատվական գործակալությունները։

Իսրայելական լրատվամիջոցների վկայությամբ՝ նախկին վարչապետի մոտ երիկամային անբավարարություն է ի հայտ եկել։

Շարոնը Իսրայելի վարչապետի պաշտոնը ստանձնել էր 2001 թվականին։ 2005-ի դեկտեմբերին նրան կաթված է խփել, իսկ հաջորդ տարի ավելի ուժեղ կաթվածից հետո մինչ այժմ Շարոնը կոմայի մեջ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG