Մատչելիության հղումներ

Երևանում 2014-ի մեկնարկն ազդարարվեց հրավառությամբ


Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը Հանրապետության հրապարակում կազմակերպվել էր տոնական համերգային ծրագիր:

ժամը 22:00-ից մեկնարկած համերգային ծրագրի շրջանակում, հրապարակում ներկա բազմաթիվ երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին, իրենց ելույթներով ողջունել և շնորհավորել են հանրապետության հայտնի երգիչ-երգչուհիներ և էստրադային ու ժողովրդական համույթներ:

Տոնական ուրախ մթնոլորտը շարունակվել է մինչև ուշ գիշեր:

Իսկ կեսգիշերին, տոնական հրավառության ուղեկցությամբ, Հանրապետության հրապարակում ներկա քաղաքացիներն ու համերգային ծրագրի մասնակիցները դիմավորել են Նոր տարին:

Համերգային ծրագիրը շարունակվել է մինչև գիշերը ժամը 02:00-ն՝ հայտնի DJ-ների մասնակցությամբ կազմակերպված ամանորյա դիսկոտեկով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG