Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Ամանորի իր ուղերձում ուկրաինացիներին միասնության կոչ է հղել` անցնող 2013 թվականը բնութագրելով որպես անկախ Ուկրաինայի պատմության մեջ «թերևս ամենադժվարին տարին»:

Նոյեմբերից, երբ Յանուկովիչը հրաժարվեց ստորագրել Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագիրը, տասնյակ հազարավոր ուկրաինացիներ բարիկադավորվել են Կիևի կենտրոնական փողոցներում ու մի շարք այլ քաղաքներում և կոչ են անում Յանուկովիչին և նրա վարչախմբին հրաժարական տալ:

Իր տոնական ուղերձում Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Կիևը շարունակելու է խորացնել հարաբերությունները ԵՄ-ի, Ռուսաստանի և Չինաստանի հետ և խոստացել, որ Ուկրաինայի ազգային շահերը չեն ոտնահարվելու:

Ավելի քան 100,000 ցուցարարներ Նոր Տարին դիմավորել են Կիևի կենտրոնական հրապարակում` երգելով Ուկրաինայի պետական հիմնը և իրենց աջակցությունն հայտնելով Եվրամիության հետ ինտեգրացիային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG